10/21/2019

«Սյունյաց երկիրը» Ամանորի նախօրեին Արցախի պաշտպանության առաջնագծի մարտական դիրքերում էր

«Սյունյաց երկիրը» Ամանորի նախօրեին Արցախի պաշտպանության առաջնագծի մարտական դիրքերում էր

Տասնհինգամյա «Սյունյաց երկիրն» ունի ավանդույթներ, որոնք շարունակում են մնալ կենսունակ:

Առաջինը, այդ առումով, կապն է Արցախի պաշտպանության առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինվորականների հետ:

Դեկտեմբերի 20-ին պարբերաթերթի ստեղծագործական խումբը կրկին Արցախի Հանրապետությունում էր (Սամվել Ալեքսանյան, Ալվարդ Մեսրոպյան, Սուսաննա Բաբաջանյան):

Լրագրողները Պաշտպանության բանակի ներկայացուցչի՝ կապիտան Գեղամ Գրիգորյանի ուղեկցությամբ եղել են Արցախի պաշտպանության հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, ինչպես եւ առաջնագծի մարտական դիրքերում, զրույցներ ունեցել դիվիզիայի հրամանատար, գնդապետ Կարեն Շաքարյանի (առաջին լուսանկարում), ինչպես եւ հերթապահող զինվորների հետ:

Օրվա վերջում լրագրողները հյուրընկալվել են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունում:

 

«Սյունյաց երկիր»

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: