12/06/2019

Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ Ստանիսլավ Զասի հետ հանդիպել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի կարգավիճակում

Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ Ստանիսլավ Զասի հետ հանդիպել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի կարգավիճակում

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող Ստանիսլավ Զասի հետ հանդիպել, որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:

«Եթե մինչ այս պահը նրա հետ հանդիպում տեղի չի ունեցել, ուրեմն՝ նման հանդիպման անհրաժեշտություն չի եղել»,- ասաց Եղոյանը։

Հիշեցնենք, որ Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող Ստանիսլավ Զասը ԲԵԼՏԱ գործակալության փոխանցմամբ՝ ասել էր. «Ես պատրաստ եմ Հայաստանի վարչապետին հարմար ցանկացած ժամանակ մեկնել այնտեղ եւ հանդիպել նրա, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հետ, քննարկել այն հարցերը կամ խնդիրները, որոնք նրանք տեսնում են կազմակերպության գործունեությունում, եւ հետագայում աշխատել նաեւ այդ խնդիրների ուղղությամբ»:

Բելառուսի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղարն արդեն այցելել է Ղրղզստան, Ղազախստան, Տաջիկստան եւ Ռուսաստան: Այս պետությունների ղեկավարները նրա թեկնածությանը հավանություն են տվել: 

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ կանոնադրության համաձայն՝ գլխավոր քարտուղարն ընտրվում է կոնսենսուսով՝ հինգ երկրների համաձայնությամբ:

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: