10/14/2019

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը պատրաստել է ՄԻԵԴ դիմելու փաստաթղթերը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը պատրաստել է ՄԻԵԴ դիմելու փաստաթղթերը

ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով  Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը 1-2 օրվա խնդիր է, գանգատն ամբողջությամբ  պատրաստ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

«Հենց հիմա իմ աշխատասենյակում դրված է ՄԻԵԴ-ի գանգատն՝ ամբողջությամբ պատրաստ վիճակում, համալրում ենք որոշ փաստաթղթեր։ Մեկ-երկու օրվա խնդիր է, որպեսզի դա մեկնի Եվրոպական դատարան», - ասաց Հայկ Ալումյանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: