10/14/2019

Արցախյան շրջագայության վերջին կանգառը Տիգրանակերտ հուշարձանի թանգարանն էր

Արցախյան շրջագայության վերջին կանգառը Տիգրանակերտ հուշարձանի թանգարանն էր

«Սյունյաց երկրի» ստեղծագործական խմբի Արցախյան շրջագայության (20 դեկտեմբերի 2018թ.) վերջին կանգառը Տիգրանակերտի թանգարանն էր:

Ի դեպ, խոսքը Հայոց արքա Տիգրան Մեծի (մ.թ.ա. 95-55թթ.)՝ Արցախում հիմնած Տիգրանակերտի մասին է:

Թանգարանը գտնվում է Շահբուլաղի ամրոց-դղյակում, որ կառուցվել է 18-րդ դարի կեսերին՝ Արցախի ինքնիշխանության թշնամի Փանահի կողմից:

2005 թվականից հետո հիմնադրված հնագիտական թանգարանի երեք սրահում ներկայացված են Արցախի հնագիտական արշավախմբի պեղումներով հայտնաբերված տարբեր դարաշրջանների գտածոներ՝ սկսած մ.թ.ա. 1-ին դարից:

Ստորեւ՝ թանգարան դարձած ամրոց-դղյակը, ինչպես եւ թանգարանի ցուցանմուշներն արտացոլող լուսանկարներ:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: