10/21/2019

2018թ. խորհրդարանական ընտրությունները միակ բացառությունն են. Փաշինյանը՝ ընտրությունների արդյունքները ՍԴ-ում չվիճարկելու մասին

2018թ. խորհրդարանական ընտրությունները միակ բացառությունն են. Փաշինյանը՝ ընտրությունների արդյունքները ՍԴ-ում չվիճարկելու մասին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փշաինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ 1996 թվականից հետո առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն վիճարկվելու Սահմանադրական դատարանում:

 
 

«Քանի որ մի տեսակ չարձանագրվեց՝ հարկ եմ համարում ընդգծել:

Առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն վիճարկվելու Սահմանադրական դատարանում:

Հաշվարկային մեկնակետը 1996 թվականն է, երբ ստեղծվեց Սահմանադրական դատարանը:

Դրանից հետո ԱԺ բոլոր ընտրությունների արդյունքները վիճարկվել են ՍԴ-ում: 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները միակ բացառությունն են»,- գրել է վարչապետի պաշտոնակատարը:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: