10/21/2019

ՀՀ պաշտպանության նախարարության 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ժիրայր Պողոսյան

ՀՀ պաշտպանության նախարարության 1-ին բանակային կորպուսի հրամանատար,  գնդապետ Ժիրայր Պողոսյան

Սիրելի սյունեցիներ

1-ին բանակային զորամիավորման տարեգրությունը հարստացավ եւս մեկ տարով:

Արժեւորվելով անցած տարին, կարող եմ հպարտությամբ ասել, որ զորամիավորման ենթակա ստորաբաժանումները հաջողությամբ կատարեցին 2018 թվականին իրենց առջեւ դրված խնդիրները, որոնք ցույց են տրվել տարբեր  զորավարժությունների եւ մարզումների ժամանակ, ինչին, անշուշտ, ականատես է եղել միշտ մեր կողքին կանգնած ու   աջակցությունը ցուցաբերած սյունեցին:

Շուտով կմեկնարկի 2019 թվականը, շնորհավորում եմ բոլորիս՝ զինվորին եւ սյունեցուն՝ Ամանորի եւ Սուրբ ծննդի կապակցությամբ, մաղթում եմ քաջառողջություն, խաղաղության պայմաններում արարում, անփորձանք ծառայություն եւ ընտանեկան երջանկություն:

Համոզված եմ, որ նոր տարվա ընթացքում նույնպես Սյունիքում ծառայող զինվորն ու ապրող քաղաքացին համատեղ կկատարեն իրենց առջեւ դրված խնդիրները:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: