11/17/2019

Պարգեւները հասան տերերին

Պարգեւները հասան տերերին

Կապանի արվեստի մանկական դպրոցի սաները անցած ամիսներին հաջողություններ են գրանցել «Նոր ձեռքեր» նկարչության եւ դեկորատիվ կիրառական արվեստի եւ «Էտյուդ -2018» հանրապետական մրցույթ -փառատոններում: Վերջինում «Իմ անունն Արամ է» ներկայացմամբ թատերարվեստի բաժնի 4-րդ դասարանի սաները (գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Գաբրիելյան) գրավել են առաջին տեղը: Հաղթողի կոչումը նվաճելու համար կրթօջախի թատերարվեստի բաժնի սաները 2019 թվականի հուլիսին հրավիրվել են մասնակցելու Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվող «Սլավոնական  պսակ» միջազգային փառատոնին:

Դեկտեմբերի 27-ին կրթօջախում կայացած Ամանորին նվիրված միջոցառման ժամանակ դպրոցի տնօրեն Մարինա Նահապետյանը շնորհակալագրեր հանձնեց մրցույթ -փառատոններում աչքի ընկած սաներին: Այնուհետեւ տարբեր խմբերի սաները հանդես եկան համերգային ծրագրով: Տարբեր երաժշտական գործիքներով նրանք կատարեցին հայ, ռուս, արեւմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ, հնչեցին Ամանորին եւ Սուրբ ծննդին նվիրված երգեր: Միջոցառման ավարտին դահլիճ մտավ Ձմեռ պապը՝ Նոր տարվա մաղթանքներ հղելով ներկաներին:

Վահրամ Օրբելյան

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: