11/18/2019

Գազի հարցով բանակցությունների ժամկետները շատ սեղմ են․ Պեսկով

Գազի հարցով բանակցությունների ժամկետները շատ սեղմ են․ Պեսկով

Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի մատակարարման շուրջ բանակցությունները կակտիվանան, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ընդգծելով՝ ժամկետները շատ սեղմ են:

Անդրադառնալով երեկ այս հարցի շուրջ Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին բանակցություններին՝ Պեսկովն ասել է. - «Պայմանավորվածություն է ձեռք բերվել ինտենսիվացնել գազի շուրջ խոսակցությունը, քանի որ մինչև երեկ, ցավոք, ակտիվ բանակցություններ չեն եղել «Գազպրոմ»-ի և հայ գործընկերների միջև: Նշվել է՝ երբ են այդ բանակցություններն ավարտվելու: Ժամկետները կան, մենք ցայտնոտային վիճակում ենք»:

Ավելի վաղ՝ ուշ գիշերին, Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում անդրադարձել էր իր մոսկովյան այցին և փաստել, որ գազի մատակարարման հարցով վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել: Փաշինյանը միաժամանակ հույս էր հայտնել, որ տվյալ հարցով հայկական կողմի համար «ցանկալի զարգացումներ կլինեն կամ առնվազն անցանկալի զարգացումներ չեն լինի»:

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: