05/23/2019

Վաչագան Ղազարյանը 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Վաչագան Ղազարյանը 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Սերժի Վաչո մականունով հայտնի Վաչագան Ղազարյանը 50 մլն գրավի դիմաց այսօր ազատ է արձակվել: Պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայարցել Վաչագան Ղազարյանի կալանավորումը այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերրաբերյալ: Միջնորդություն էր ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դասարան (Կենտրոնի նստավայր): Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց նրա պաշտպան Արմեն Հարությունյանը:

Այսօր դատարանը քննել է միջնորդությունը եւ բավարարել այն:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժել էր Վաչագան Ղազարյանին ազատելու՝ պաշտպանների բողոքը: Մեր զրույցում Հարությունյանն ասաց, որ Վերաքննիչի այդ որոշումը բողոքարկելու են Վճռաբեկ դատարան:

Նա մեղադրվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու եւ ապօրինի հարստանալու համար։

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: