05/23/2019

Հայաստանյան սպառողների համար գազի գինը չի թանկանա. Նիկոլ Փաշինյան

Հայաստանյան սպառողների համար գազի գինը չի թանկանա. Նիկոլ Փաշինյան

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան սպառողների համար Ռուսաստանից ներկրվող գազի գնի փոփոխություն չի լինի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 31-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ հեռարձակմամբ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Երեկ ես երկու անգամ հեռախոսազրույց եմ ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ հեռախոսազրույցների թեման եղել է Հայաստանին մատակարարվող գազի գինը, և ըստ էության կարելի է ասել, որ եկել ենք լուծման` առնվազն առաջիկա տեսանելի ապագայի համար: Կա երկու օղակ գազի մատակարարման մեջ` մեկը Գազպրոմ ռուսական ընկերությունն է ու այդ ընկերության կողմից Գազպրոմ Արմենիային մատակարարվող գազը, մյուս օղակը` Գազպրոմ Արմենիայից դեպի մեր հայաստանյան սպառողներ գազի մատակարարումը: Ըստ էության ստացվել է այնպես, որ Գազպրոմ Արմենիան և Գազպրոմ ընկերությունները պետք է վերանայեն գազի մատակարարման գինը: Այդ գնի մեջ որոշակի փոփոխություն է տեղի ունենալու, և գնի որոշակի բարձրացում է տեղի ունենալու: Բայց մեր ներքին կարգավորումների շնորհիվ հայաստանյան սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենալու: Կֆիքսվի այս վիճակը, որից հետո անհրաժեշտության դեպքում նորից կանդրադառնանք: Գազի գնի թեման միշտ էլ մեր բանակցությունների սեղանին է լինելու: Ամեն դեպքում, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի սպառողների համար հավելյալ խնդիրներ չստեղծվեն»- ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ Պուտինի հետ ունեցած երկու հեռախոսազրույցների ընթացքում գազի գնից բացի այլ հարցեր չեն քննարկել:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: