03/22/2019

ԲՀԿ-ն որոշեց Ազգային ժողովի փոխխոսնակի պաշտոնում առաջադրել Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը. Տոնոյան

ԲՀԿ-ն որոշեց Ազգային ժողովի փոխխոսնակի պաշտոնում առաջադրել Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը. Տոնոյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշել է Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Տոնոյանը նշել է, որ ԲՀԿ խմբակցության քարտուղարի պարտականություններն իրականացնելու է Արման Աբովյանը, իսկ խմբակցության ղեկավարի մասին հայտարարությունում չի նշվում։

«Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստ, որը վարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Քննարկվել են 7-րդ գումարման Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության անելիքներն ու առաջիկա ծրագրերը: Նիստի ընթացքում որոշում է կայացվել ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը: ԲՀԿ խմբակցության քարտուղարի պարտականություններն իրականացնելու է Արման Աբովյանը: Նիստի ավարտին Գագիկ Ծառուկյանը խմբակցության պատգամավորներին մաղթել է արդյունավետ օրենսդիր աշխատանք՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի», - գրել է Տոնոյանը:

 

Դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում ընտրված պատգամավորներն երեկ հանդիսավոր արարողությամբ ստացան իրենց մանդատները։

«Իմ քայլը» դաշինքը ստացավ 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18։ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի հունվարի 14-ին:

«Իմ քայլը» դաշինքը որոշել է Ազգային ժողովի փոխնախագահների պաշտոններում առաջադրել Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունները, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը հայտարարել է Մանե Թանդիլյանի թեկնածությունն առաջադրելու մասին։

 

 

 

 

 

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: