03/22/2019

Վիճաբանության հետևանքով երկու հոգի տեղափոխվել են Մարտակերտի շրջբուժմիավորում. գործածվել են ատրճանակներ

Վիճաբանության հետևանքով երկու հոգի տեղափոխվել են Մարտակերտի շրջբուժմիավորում. գործածվել են ատրճանակներ

Արցախի ոստիկանության փոխանցմամբ՝ անցած գիշեր, ժամը 01:00-ի սահմաններում, Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում տեղակայված տաքսի սերվիսի գրասենյակում տեղի է ունեցել վիճաբանություն:

Վիճաբանության հետևանքով Մարտակերտ քաղաքի երկու բնակիչներ (1984թ ծնված Բ.Մ և 1986թ. ծնված Ա. Բ.) ձախ ոտքի հրազենային և գլխի շրջանի սալջարդ վնասվածքներով տեղափոխվել են Մարտակերտի շրջբուժմիավորում։
 
Ստուգումներ իրականացնելու ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է 9մմ տրամաչափի «Մակարով» և «Մաուզեր» տիպի ատրճանակներ:
 
Փաստի առթիվ ԱՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Տարվում է նախաքննություն։
 
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

artsakhpress.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: