10/21/2019

Հրդեհ ավտոմեքենայում

Հրդեհ ավտոմեքենայում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է՝ հունվարի 11-ին, ժամը 20:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Քրիստափորի 7 հասցեում՝ գազալցակայանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:36-ին, մարվել՝ 20:45-ին:

«Ford Mondeo» մակնիշի ավտոմեքենայի (վարորդը՝ Կ. Ա.) շարժիչի հատվածում այրվել են պլաստմասսե դետալները և մարտկոցը, ջերմահարվել՝ 1 անիվ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: