03/22/2019

Ալիևը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության հարցով բանակցությունները պետք է վարվեն միայն Բաքվի և Երևանի միջև

Ալիևը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության հարցով բանակցությունները պետք է վարվեն միայն Բաքվի և Երևանի միջև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի կառավարության ընդլայնված նիստում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները պետք է տեղի ունենան միայն Բաքվի ու Երևանի միջև:

«Հայաստանի նոր ղեկավարությունն առաջին փուլում փորձել է խուսափել բանակցություններից: Հայտարարություններ են հնչել, որ Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի կազմավորման հետ: Արդյունքում բանակցություններն ընթանում են Ադրբեջանի և Հայաստանի միջև», - Ալիևի խոսքը մեջբերում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»:

Ալիևն ընդգծել է, որ միայն այդ ձևաչափն է ընդունելի բանակցային գործընթացի համար:

Նրա խոսքով՝ բանակցային գործընթացի միջնորդները նույնպես հավանության չեն արժանացրել Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը:

slaq.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: