03/22/2019

Թուրքիայում 70 տարվա մեջ առաջին անգամ քրիստոնեական եկեղեցի կկառուցվի

Թուրքիայում 70 տարվա մեջ առաջին անգամ քրիստոնեական եկեղեցի կկառուցվի

Թուրքիայի իշխանությունները թույլտվություն են տվել վերջին 70 տարում երկրի տարածքում առաջին քրիստոնեական եկեղեցու կառուցման համար:

Ինչպես նշում է iz.ru-ն, եկեղեցին կառուցվելու է Ստամբուլում ու պատկանելու է Սիրիայի Հակոբիկյան եկեղեցուն (Ասորական ուղղափառ եկեղեցուն):

Մոր Գաբրիել վանքի հիմնադրամի ղեկավար Կուրյակոս Էրգյունը մանրամասնել է, որ 1950թ. հարավարևելյան Մարդին նահանգում քրիստոնեական եկեղեցու կառուցումից ի վեր սա լինելու է առաջին նմանօրինակ կրոնական հաստատությունը երկրում:

Սուրբ Եփրեմի եկեղեցու հիմնաքարը դրվելու է փետրվարին, մինչդեռ ամբողջ շինարարությունն ավարտվելու է երկու տարուց: Եկեղեցին կառուցվելու է ասորական համայնքի միջոցներով:

Էրգյունը մանրամասնել է, որ եկեղեցու կառուցումն անհրաժեշտ է, քանի որ մոտ 30 000 ասորի բնակիչ ունեցող Ստամբուլի համար միայն Սուրբ Աստվածամայր եկեղեցին բավական չէ:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: