03/22/2019

Ակցիա՝ Արամի 23 պատմական հուշարձան-շենքի փլուզված պատի մոտ

Ակցիա՝ Արամի 23 պատմական հուշարձան-շենքի փլուզված պատի մոտ

Այսօր՝ հունվարի 12-ին Երեւանի Արամի փողոցի 23 հասցեում մի խումբ քաղաքացիներ ակցիա են իրականացնում նույն հասցեի հուշարձան-շենքի՝ երեկ փլուզված պատի մոտ։ Այս հասցեում է գտնվում նաեւ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը։

Ակցիային ներկա է նաեւ երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանը։ Վերջինս լրագրողների հետ զրույցում նշեց, որ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ասել էր, որ իրենք չեն թողնի այդ շենքը քանդվի, բայց, փաստացի, շենքի պատը երեկ քանդվեց․

«Մենք դեռ ամիսներ առաջ ենք դիմել իրավապահներին, այսօր էլ պատրաստվում ենք դատարան դիմել։ Որովհետեւ իրապես կատարվել է հանցագործություն։ Էստեղ լուրջ մեղավորություն ունի եւ «Հին Երեւան» նախագիծի՝ Վարդան Սերմաքեշի գլխավորությամբ, եւ Երեւանի քաղաքապետարանը»,-ասաց Հեքեքյանը՝ հավելելով, որ երբ հնարավոր էր կանխել փլուզումը, այդպես էլ չկանխեցին։

Տիգրան Հեքեքյանն ասաց, որ սա ներկայիս իշխանությունների համար լակմուսի թուղթ է, իրենք ի վիճակի են լուծել այս հարցը․ «Ժողովրդի ձայնը ստացած իշխանությունն ամեն բան կարող է լուծել, ու հիմա ինչ-որ միլիոնատեր որոշել է էստեղ բիզնես անի՞ (նկատի ունի Վարդան Սերմաքեշին, «Հին Երեւան» ծրագիրը,-խմբ․)»:

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանն ասաց, որ այս շենքը կանգուն է, այն չպետք է քանդվի ու նորից կառուցվի, որովհետեւ այդ դեպքում ինքը չի լինի պատմամշակութային շինություն․ «Օրինակ, որ քանդվեց Աֆրիկյանների շենքը, դրա փոխարեն քսան հարկանի հյուրանոց են սարքել»,-ասաց Հեքեքյանը՝ նշելով, որ սա ընդամնեը բիզնես է, մարդիկ քանդում են պատմամշակությային շենքերը եւ իրենց բիզնեսն են անում։ 

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: