03/22/2019

Ալիևը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների հետ հույսեր է կապում․ Շարմազանով

Ալիևը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների հետ հույսեր է կապում․ Շարմազանով

Ֆեյսբուքյան էջում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հերթական գրառումն է արել:

«Չնայած Դուշանբեի վերելակում ձեռքսեղմումից Փաշինյանի վրա Ալիևը թողել էր «կիրթ» անձնավորության տպավորություն, Ադրբեջանի ղեկավարը նախօրեին կրկին հանդես է եկել հերթական հակահայկական հայտարարություններով, որտեղ նշել է, թե Ղարաբաղյան կոնֆլիկտը պետք է լուծվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, թե Հայաստանի մեկուսացումը պետք է շարունակվի, թե հայկական ուժերը պետք է դուրս բերվեն տարածքներից:

Ադրբեջանի ղեկավարը հերթական անգամ արհամարհում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությամբ ընդունված 3 սկզբունքներից 2-ը` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացում և ուժի չկիրառում, ինչպես նաև հրապարակ է նետում «տարածքներ խաղաղության դիմաց» տեսակետը: Սա անթույլատրելի և դատապարտելի է:

Ոչ պակաս տարակուսելի է այն, որ Ալիևը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների հետ հույսեր է կապում` նախորդ իշխանություններին անվանելով հանցագործ:

Որպես նախկին իշխանության ներկայացուցիչ՝ ինձ համար անխոս վիրավորական կլիներ, եթե Ապրիլյան պատերազմի սանձազերծողն ու մարդասպան սաֆարովներին հերոսացնողը դրական արտահայտվեր մեր մասին:

Հ.Գ. Ամեն ինչից էժանագին շոուների ու քեֆ ուրախությունների փոխարեն Փաշինյանի իշխանությանը չէր խանգարի վերջապես զբաղվել գործով`պաշտպանել մեր ազգային և պետական շահերը, արձագանքել հակառակորդների հակահայկական հիստերիային»,-գրել է Շարմազանովը»:

Հիշեցնենք, որ «Ռուսարմինֆո»-ն գրել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի կառավարության ընդլայնված նիստում հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն միայն Բաքվի ու Երևանի միջև:

24news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: