01/27/2020

Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը. ՈՒՂԻՂ

Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը. ՈՒՂԻՂ

Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված 7-րդ գումարման Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Խորհրդարանի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված են ԱԺ նախագահի երեք տեղակալների  ընտրության հարցերը: Կքննարկվեն նաև մշտական հանձնաժողովների ձևավորման և դրանց նախագահների ընտրության հարցերը:

«Իմ քայլը» դաշինքը ԱԺ փոխնախագահների պաշտոնում առաջադրել է Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունները: ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար ընդդիմադիր քաղաքական ուժերից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուն Վահե Էնֆիաջյանն է, իսկ «ԼուսավորՀայաստան» կուսակցության թեկնածուն` Մանե Թանդիլյանը:

Հունվարի 14-ին կայացած նիստում 7-րդ գումարման Ազգային ժողովի 132 պատգամավորների 131 կողմ ձայնով Արարատ Միրզոյանը միաձայն ընտրվել է ԱԺ նախագահի պաշտոնում:

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված են 3 քաղաքական ուժ. «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները:

 

armenpress.am 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: