04/23/2019

Հունան Պողոսյանը հետամուտ է հանցագործության բացահայտմանը

Հունան Պողոսյանը հետամուտ է հանցագործության բացահայտմանը

Սյունիքի մարզպետ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը փետրվարի 5-ին Երեւանում էր եւ մասնակցում էր ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի մոտ կազմակերպված ամենշաբաթյա խորհրդակցությանը:

Խորհրդակցությունից հետո մարզպետը հեռախոսազրույց է ունեցել «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի հետ եւ դատապարտել տեղի ունեցած բռնարարքը:

Հունան Պողոսյանը տեղեկացրել է նաեւ, որ պատահարի մասին ինքն իրազեկվել է վաղ առավոտյան, որից հետո հեռախոսային քննարկումններ է ունեցել մարզի իրավապահ մարմինների ղեկավարների հետ ու հանցագործությունը բացահայտելուն միտված հետեւողական եւ նպատակասլաց ջանքեր գործադրելու առաջադրանք տվել նրանց:

Մարզպետը նաեւ աջակցության պատրաստակամություն է հայտնել թերթի խմբագրակազմին՝  հույս ունենալով, որ կատարվածը որեւէ կերպ չի խոչընդոտի թերթի բնականոն եւ արդյունավետ գործունեությանը:

«Սյունյաց երկիր»

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: