04/23/2019

Վահե Մաքսիմի Հակոբյանը դատապարտում է

Վահե Մաքսիմի Հակոբյանը դատապարտում է

2013-14 թթ. Սյունիքի մարզպետ Վահե Մաքսիմի Հակոբյանն իր մտահոգությունն է արտահայտել փետրվարի 5-ին «Սյունյաց երկիր» թերթի դեմ կատարված նողկալի արարքի առիթով:

- Տեղի ունեցածն ուղղակի անթույլատրելի է, խայտառակություն է, մեր լեռնաշխարհին ոչ բնորոշ արարք,- ասել է Վահե Մաքսիմի Հակոբյանը:

Այնուհետեւ ավելացրել է. «Մենք էլ ժամանակին քանիցս աշխատանքային հակասություններ կամ անհամաձայնություններ ենք ունեցել մարզային այդ լրատվամիջոցի հետ, ինչը բնական եմ համարում, սակայն մեր մտքով երբեւէ չի անցել, որ կարելի է թերթին, նրա խմբագրակազմին հալածել, հետապնդել, վնասներ պատճառել»:

- «Սյունյաց երկիր»-ը, անկախ որեւէ մեկի ցանկությունից, մշակութային լուրջ երեւույթ է Սյունիքում, առանց այդ լրատվամիջոցի հնարավոր չէ պատկերացում կազմել մեր երկրամասի անցած 15 տարվա պատմության մասին, իսկ դա նշանակում է, որ թերթը, նրա խմբագրակազմը միայն հարգանքի ու պատկառանքի են արժանի,- իր խոսքը եզրափակել է Վահե Մաքսիմի Հակոբյանը՝ հորդորելով հանուն Սյունիքի եւ Հայաստանի Հանրապետության առաջընթացի ապահովել ե՛ւ թերթի տպագիր տարբերակի, ե՛ւ syuniacyerkir.am կայքի ստեղծագործական ակտիվ ընթացքը:

«Սյունյաց երկիր»

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: