04/23/2019

Մարզպետարանների աշխատակիցների մոտ 30 տոկոսը կրճատվելու է. Նախարար Պապիկյան

Մարզպետարանների աշխատակիցների մոտ 30 տոկոսը կրճատվելու է. Նախարար Պապիկյան

Մարզպետարաններում օպտիմալացման գործընթացը ես նախաձեռնել եմ դեռևս հոկտեմբեր ամսից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ ներգրավել են նաև խորհրդատվական ընկերություն, որի ֆինանսավորումը կատարում է Շվեյցարիայի զարգացման գործակալությունը:

Պապիկյանը նշեց, որ մի քանի մարզպետարաններում ուսումնասիրություններ են կատարել և եկել եզրահանգման, որ այս փուլում մարզպետարանների աշխատակիցների մոտ 30 տոկոսը կրճատվելու է: Արդեն սխեման կա, սակայն կան մի քանի դետալներ, որոնք պետք է շտկվեն: Կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո հերթը հասնելու է մարզպետարաններին:

Ինչ վերաբերում է աշխատավարձային ֆոնտին, նախարարը նշեց, որ այն պահպանվելու է, քանի որ հաստատված է ՀՀ բյուջեով:

Հարցին, թե ինչպես է որոշվելու, թե ով է հեռացվելու, Պապիկյանը նշեց, որ մրցույց է անցկացվելու և մնալու են լավագույնները. «Օպտիմալացումները մեկ նպատակ են հետապնդում՝ արդյունավետ կառավարում և ավելի որակյալ մասնագետների ներգրավվում»:

Պապիկյանը խոսեց նաև Վարդենիսում ծավալվող իրադարձությունների մասին, որտեղ բնակիչները ճանապարհ են փակել և պահանջում են մարզպետի հրաժարականը: Նախարարը նշեց, որ արդեն տեղյակ է խնդրից և պատրաստվում է զբաղվել դրանով:

analitik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: