05/23/2019

«Երեխաները չեն կարող 8 ժամ դաս անել դպրոցում, 5 ժամ էլ` տնային աշխատանք». Սերոբ Խաչատրյան

«Երեխաները չեն կարող 8 ժամ դաս անել դպրոցում, 5 ժամ էլ` տնային աշխատանք». Սերոբ Խաչատրյան

Սերոբ Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է դպրոցական դասագրքերի ու ծրագրի բեռնաթափման մասին ԿԳ նախարարի հայտարարությունը։

Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը դեմ չէ դպրոցական ծրագրերի բեռնաթափմանը։

Այս մասին նա ասել է Sputnik Արմենիային։

«Այս երեխաները չեն կարող 8 ժամ դաս անել դպրոցում, մի 5 ժամ էլ` տնային աշխատանք։

Դրա համար ես համամիտ եմ, որ պետք է բեռնաթափենք, բայց ես համաձայն չեմ, որ դասագիրք չպետք է ունենանք տպագիր կամ այդ դասագիրքը լինի պրիմիտիվ»,– ասել է փորձագետը։

Նրա խոսքով` կրթությունն արժեք է ունենում, երբ ուսումը դժվար է լինում։ Սովորելը, Սերոբ Խաչատրյանի համոզմամբ, պետք է լինի ցանկալի, հետաքրքիր դժվարություն։

infosarm.ru

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: