04/23/2019

BBC–ին ռեպորտաժ է պատրաստել Հայաստանում գործող բացառիկ ներառական թատրոնի մասին (ՎԻԴԵՈ)

BBC–ին ռեպորտաժ է պատրաստել Հայաստանում գործող բացառիկ ներառական թատրոնի մասին (ՎԻԴԵՈ)

BBC բրիտանական հեռուստառադիոհեռարձակող կորպորացիան ռեպորտաժ է պատրաստել Հայաստանում գործող բացառիկ ներառական թատրոնի մասին։ 

«Այս` սահմանափակ կարողություններով անձանց մասնակցությամբ խումբը հույս ունի ներկայացնել սեփական հնարավորություններն ու փոխել նման մարդկանց մասին կարծիքը Հայաստանում», – նշվում է ռեպորտաժում;

Հեղինակները նշում են, որ Հայաստանում սահմանափակ կարողություններով անձանց 92%–ը գործազուրկ է

«Դժվարություններ եղել են, սակայն հիմա չկան, ամեն ինչ անցյալում է։ Ինձ համար ամենից բարդը բեմ բարձրանալն էր։ Սկզբի համեմատ փոփոխությունները շատ մեծ են», – ռեպորտաժում նշել է Մանուկ անունով պարողը, ով ողնաշարի հետ կապված խնդիրներ ունի։ 

Սկսելով պարային կարիերային` Մանուկը շատ է բարելավել իր շարժունակությունը։

Ռեպորտաժում նշվում է, որ ներառական խումբը ճամփորդում է տարբեր երկրներով` հույս ոնենալով ապացուցել սեփական հնարավորություններն ու փոխել մարդկանց վերաբերմունքը սահմանափակ կարողություններով մարդկանց նկատմամբ։–0–


 
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: