04/23/2019

Կոնստանտին Օրբելյանը «Գրեմմի»-ի չի արժանացել. նույն անվանակարգում հաղթել է դիրիժոր Մայքլ Քրիստին

Կոնստանտին Օրբելյանը «Գրեմմի»-ի չի արժանացել. նույն անվանակարգում հաղթել է դիրիժոր Մայքլ Քրիստին

Փետրվարի 10-ին Լոս Անջելեսում կայացած «Գրեմմի» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության 61-րդ արարողությանը մասնակցում էր նաեւ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

«Գրեմմի»-ի «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում Օրբելյանն առաջադրված էր Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի ձայնագրությամբ, սակայն մրցանակի չի արժանացել: Այդ անվանակարգում հաղթել է դիրիժոր Մայքլ Քրիստին՝ «Սթիվ Ջոբսի հեղափոխությունը» ձայնագրությամբ:

Մաեստորն ներկա է գտնվել մրցանակբաշխությանը եւ դեռեւս չի վերադարձել Հայաստան: Հիշեցնենք, որ Օրբելյանը Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարությունից ստացել էր հունվարի 25-ից փետրվարի 8-ը Կաունաս մեկնելու հրավեր, այնուհետեւ փետրվարի 8-13-ը պետք է ԱՄՆ` Լոս Անջելես մեկներ մրցանակաբաշխությանը ներկա գտնվելու համար:

Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի ձայնագրությունն իրականացրել է հայտնի «Դելոս» ընկերությունը: «Այսօրինակ հեղինակավոր համաշխարհային մրցանակաբաշխությանը հայազգի արտիստի, առավել եւս՝ Հայաստանի օպերային թատրոնի տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի՝ մաեստրո Կ․ Օրբելյանի մասնակցությունն արդեն իսկ մեծագույն հպարտություն է յուրաքանչյուր հայի համար», - ավելի վաղ գրել էին Օպերային թատրոնի ֆեյսբուքյան էջում:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: