06/20/2019

Այն, ինչ արվել է «Սյունյաց երկիր» թերթի դեմ, վանդալիզմ է

Այն, ինչ արվել է «Սյունյաց երկիր» թերթի դեմ, վանդալիզմ է

Չեմ կարող լռել եւ անտարբեր անցնել բոլորիս սիրելի «Սյունյաց երկրի» դեմ գործած հերթական բռնության կողքով:

Ցավում եմ, որ մեր լեռնաշխարհի լավագույն եւ իր տեսակի մեջ միակ լրատվամիջոցի հանդեպ նման քայլ է կատարվել:

Արարքը ստոր է, նողկալի, հայ մարդուն եւ հատկապես սյունեցուն ոչ հարիր, եթե, իհարկե, այդ արարքի հեղինակը հայ է ու սյունեցի:

Այն, ինչ արվել է «Սյունյաց երկրի» դեմ, վանդալիզմ է. երեւի հենց դա է տեղի ունեցածի ճիշտ բնութագիրը:

Ցավում եմ, որ մեր օրերում դեռեւս հնարավոր է լրատվամիջոցի դեմ իրականացնել նման հանցագործություն:

Թերթի խմբագրակազմին մաղթում եմ տոկունություն եւ ստեղծագործական նոր հաջողություններ:

Բարեկամաբար հորդորում եմ՝ շարունակել աշխատել նույն ռիթմով, ինչպես աշխատել եք տարիներ շարունակ:

Դուք նման փորձություններ շատ եք տեսել եւ ոչ մի պարագայում չեք նահանջել:

Ազատ խոսքը, սեփական դեմք ու դիմագիծ ունենալը, պարզվում է վերստին, շատ մեծ ջանք եւ համարձակություն է պահանջում, իսկ այդ որակները, բարեբախտաբար, խմբագրակազմին չեն պակասում:

Այնպես որ՝ պիտի չկանգնել եւ անհրաժեշտ է առաջ գնալ, «Սյունյաց երկրի» առաքելությունը միայն «Սյունյաց երկրի» առաքելությունն է:

Աստված ձեզ պահապան:

 

Սուսաննա Մարտիրոսյան

Մշակույթի եւ հասարակական գործիչ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: