05/27/2019

Շնորհավորանքներ մարզի կանանց

Շնորհավորանքներ մարզի կանանց

Կանանց տոնի՝ մարտի 8-ի արթիվ Սյունիքի մարզպետարանում ընդունելություն էր կազմակերպվել: Շնորհավորելով մարզի տարբեր տարածաշրջաններից ժամանած կանանց, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, նշեց, որ բոլոր կանայք արժանի են շնորհավորանքների եւ խրախուսանքների, բայց կանանց տոնի նախօրեին ընտրվել են լավագույններից լավագույնները: Երկարամյա բարեխիղճ աշխատանքի, հանրային կյանքում ակտիվ գործունեության համար մարզի տարբեր ոլորտների մի ստվար խումբ կանայք արժանացան մարզպետի շնորհակալագրին եւ դրամական խրախուսանքի:  Բարեմաղթանքներ հնչեցին նաեւ տոնական սեղանի շուրջ:

Վահրամ Օրբելյան

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: