06/02/2020

Հայաստանում մեկնարկեց «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ը

Հայաստանում մեկնարկեց «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ը

Հայաստանում մեկնարկել է «ՆԱՏՕ-ի շաբաթը»:  Պաշտպանության նախարարության՝ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանի խոսքով, համագործակցությունը բավականին արդյունավետ շարունակվում է բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ փորձագիտական խորհրդատվության եւ խաղաղապահ առաքելությունների իրականացման:

Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերն էլ շնորհակալություն է հայտնել Հայաստանի Զինված ուժերին՝ ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար: Նա նաեւ տեղեկացրել է, որ ՆԱՏՕ-ի շաբաթվան այս անգամ ներգրավված կլինեն ՆԱՏՕ անդամ ավելի շատ երկրներ: Դեսպանին միայն մտահոգել է այն, որ Հայաստանում հասարակության շատ փոքր հատված է տեղեկացված ՆԱՏՕ-ի գործունեությունից:

Նշենք նաեւ, որ Հայաստան է ժամանում Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրան:

yerkirmedia.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: