06/06/2020

Ամեն լակոտի չպիտի թույլ տալ Արցախի, նրա հերոսամարտի մասին բարբաջել. բարձիթողություն՝ ամենուր...

Ամեն լակոտի չպիտի թույլ տալ Արցախի, նրա հերոսամարտի մասին բարբաջել. բարձիթողություն՝ ամենուր...

Երբեմն այնպիսի նյութեր ես կարդում լրահոսի կայքերում, որ չգիտես՝ խնդաս, զայրանաս, թե՝ լաս:

Կարելի է շան տեղ չդնել, ուղղակի արհամարհել, անցնել, այս մեկը չկարողացա. Արցախյան պատերազմին էր վերաբերվում:

Ողբերգության աստիճան ցավալի է, որ այսօր պատի ծակերից դուրս են գալիս մարդիկ, օրինակ, ոմն լակոտ, 87-ին ծնված Կոնստանտին Տեր-Նակալյան՝ բլոգնյուսի թղթակից, ով ի լուր աշխարհի մեծաբերան հայտարարում է, որ մենք Արցախյան պատերազմում առհասարակ հաղթանակ չենք ունեցել, որ Ադրբեջանի կապիտուլյացիա, որպես այդպիսին, չի եղել, որ մենք ամենևին էլ հաղթանակող կողմ չենք, ուր մնաց՝ ջախջախիչ… ուղղակի երկու կողմերն էլ հոգնել էին և հերթական զինադադարը կնքեցին, որ տևեց քսան տարի… և այլ ցնդաբանություններ:

Այն, որ երկու կողմերն էլ հոգնել էին, պատերազմը քայքայել, կաթվածահար էր արել ողջ երկիրը, այդպես է, բայց փաստը մնում է այն, որ Ադրբեջանն է առաջինը հրադադար խնդրել. ինչ է սա, եթե ոչ՝ կապիտուլյացիա:

Մեր կազմավորված բանակը՝ թեկուզ արյունաքամ, պատրաստ էր Հորադիզի հաղթանակից հետո էլ առաջ մղվել:

Հաղթանակի մասին՝ մենք էլ, ցավոք, կորուստներ ունեցանք. Արծվաշենը, Մարտակերտի, Շահումյանի, Մարտունիի շրջանների մի մասը… կորուստներ, որոնք բացառապես պայմանավորված էին ռուսական զորքերի, իրենց «կոլցո» ռազմական գործողությունների հանցագործ միջամտությամբ...

Բայց մենք հետագա մարտերում, այնուամենայնիվ, կարողացել ենք հետ գրավել Մարտունաշենի, Հադրութի շրջանի մի շարք գյուղեր, որոնցից որոշը ռազմավարական նշանակության հենակետեր էին… և հսկայայկան դեր խաղացին ողջ պատերազմի հաղթանակի գործում:

Ջախջախիչ հաղթանակն էլ ո՞նց է լինում, եթե պատերազմում ադրբեջանաբնակ յոթ խոշոր շրջան ենք առգրավել, ազատագրել երբեմնի հայկական բնակավայրերը... Արցախին կապող մի ողջ միջանցք-Լաչին. եթե մի ողջ Արցախ, Շուշին էլ՝ առանձնակի կարևորությամբ՝ ազատագրել ենք...

Եվ այս ամենը՝ ինչ գներով… գոնե մեր սերունդը չի մոռացել… ու մոռանալու բան էլ չէ.

Գետինը մտնեն այսպիսիք, ովքեր նսեմացնում են հազարավոր զոհերի արյամբ կնքված մեր հերոսական և հաղթական մարտերը, խաչ քաշում ողջ Արցախյան հերոսամարտի վրա, սերունդներին թունավորում գարշելի նյութերով, պասիվ, եթե չասեմ՝ պարտվողական հոգեբանություն փորձում ներարկել… և այն էլ՝ այս օրերին…

Այն դեպքում, երբ մի ողջ քառորդ դար պատերազմից հետո ծնված սերունդը մեծացել, դաստիարակվել է հաղթանակած երկրի ու նրա բանակի ոգով ու գիտակցությամբ…

Ուրիշ հարց, որ պատերազմից հետո մեր ժողովուրդը «հեռու էր հաղթանակող պետության հոգեվիճակից», ինչն ամենևին չի նշանակում, թե մենք չենք հաղթել... ձևավորված քրեաօլիգարխիկ թիմերի իշխանավորներն անմիջապես հեծեցին երկիրն ու ժողովրդին, չթողեցին շունչ քաշեր, վայելեր իր հաղթանակը, հասկանար՝ ինչ է կատարվել... ինչ է կատարվում.

Առանց պաթոսի, թերհասների հետ՝ չոր թվաբանությամբ:

Հետաքրքիր չէ, թե այդ կաթնակեր Տեր- Նակալյանն ուրիշ ինչեր է ասում... առնվազն գեներալի հովերով...

Լակոտ ես, լակոտությանդ մնա. ոչ քաղաքագետ ես, ոչ էլ վատագույն դեպքում՝ միջնորդ երկրի համանախագահ... որպեսզի այդպիսի թեմաներ շոշափես Արցախի մասին:

Հետագա զառացանքները հեչ կապ չունեն «նյութի» բարբաջանք-նախերգանքի հետ:

ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ֆեյսբուքյան էջից

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: