06/02/2020

Բակո Սահակյանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Նիկոլ Փաշինյանին

Բակո Սահակյանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Նիկոլ Փաշինյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ մարտի 11-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին` տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գխավոր վարչությունից:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Արցախ Հանրապետություն՝ մասնակցելու այնտեղ կայանալիք Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստին:

 
armradio.am
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: