06/02/2020

Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսում

Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսում

Ադրբեջանական բանակն այսօրվանից լայնամասշտաբ զորավարժություններ է սկսում՝ երկրի նախագահ, զինված ուժերի գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հաստատած ծրագրով:

Վարժանքները կշարունակվեն հինգ օր՝ մինչև 10 հազար զինվորների, 500 հրասայլի, 300 միավոր հրթիռահրետանային համակարգերի, օդուժի և այլ ծանր զինատեսակների ներգրավմամբ:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, զինվորները հարձակողական ծրագիր են իրագործելու, փորձելով պայմանական հակառակորդին խոցել մի շարք ուղղություններով: Հաղորդվում է, որ զորավարժությունների ընթացքում կիրառվելու նաև վերջին տարիներին ձեռք բերված նոր զինատեսակները:

Պաշտոնական Երևանը քննադատում է այս զորավարժությունները: Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը, մասնավորապես, շաբաթ օրը իր հրապարակած՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման խաղաղ գործընթացի վերաբերյալ մեկնաբանությունում շեշտել է․ - «Բաքվից լսում ենք, որ «ուժի գործոնը մշտապես եղել և մնում է օրակարգում», «ռազմական գործոնը հատուկ տեղ է գրավում հիմնախնդրի լուծման առանցքում», «ուժն է ծնում իրավունք» և այլն: Ավելին, երկրների ղեկավարների միջև հանդիպման մասին հայտարարության ֆոնին Ադրբեջանը ձեռնարկում է հարձակողական բնույթի զորավարժություններ, որոնք չեն ծանուցվել՝ հակառակ միջազգային պարտավորությունների պահանջների»:

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: