05/27/2019

Հայաստանի ղեկավարությունը փորձում է փոխել բանակցային գործընթացի ձևաչափը, ինչն անընդունելի է. Ալիեւ

Հայաստանի ղեկավարությունը փորձում է փոխել բանակցային գործընթացի ձևաչափը, ինչն անընդունելի է. Ալիեւ

Հայաստանի ղեկավարությունը փորձում է փոխել բանակցային գործընթացի ձևաչափը, ինչն անընդունելի է և հանդիսանում է բանակցային գործընթացը խոչընդոտելու փորձ: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նրա խոսքով, ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաներն, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ևս հանդես են եկել ձևաչափի փոփոխման դեմ.

«Բանակցությունները պետք է լինեն արդյունավետ, ոչ թե զուտ բանակցելու համար: Դրանք պետք է բերեն Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրմանը: Ստատուս քվոն անընդունելի է, ինչը բազմիցս ասվել է նաև միջազգային հանրության և միջնորդների կողմից: Մենք աջակցում ենք այս դիրքորոշմանը և կարծում ենք, որ ստատուս քվոն պետք է փոխվի», — ցիտում է նրա խոսքերը «Ինտերֆաքսը»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախում տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց Ստեփանակերտի՝ բանակցությունների սեղան վերադառնալու անհրաժեշտության ու Մադրիդյան սկզբունքների վերանայման պատրատակամության մասին։

irakanum.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: