03/19/2019

«Չեմ ուզում իրարանցում ստեղծել». Մամեդյարովը` Մնացականյանի հետ հնարավոր հանդիպման մասին

«Չեմ ուզում իրարանցում ստեղծել». Մամեդյարովը` Մնացականյանի հետ հնարավոր հանդիպման մասին

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի կարծիքով` հակամարտության կարգավորման համար միայն քաղաքական կամքն է պակասում։

 Արցախի հարցով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը նախապատրաստվում է, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Կարծում եմ, կկայանա նաև ԱԳ նախարարների հանդիպումը։ Դա կարող է զուգահեռ լինել բարձր մակարդակով հանդիպման հետ միասին», – լրագրողներին ասել է նախարարը։

Նախարարը չի բացառել նաև, որ իրենց հանդիպումը կարող է նախորդել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպմանը։

«Ամեն ինչ հնարավոր է։ Նախապես չեմ ուզում ասել, չեմ ուզում իրարանցում ստեղծել», – ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։

Մամեդյարովի խոսքով` հակամարտության կարգավորման համար միայն «քաղաքական կամքն» է պակասում։

«Տվյալ դեպքում մենք պետք է որոշենք` շարժվում ենք, թե ջուր ենք ծեծում։ Բոլորն ամեն ինչ գիտեն, մնացել է քաղաքական կամքը։ Իզուր չէ, որ Փարիզում հայտարարություն է արվել Ադրբեջանի և Հայաստանի բնակչությանը խաղաղության նախապատրաստելու մասին», – հավելել է Մամեդյարովը։

Հիշեցնենք, որ հունվարի կեսին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը բանակցություններ են անցկացրել Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։


armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: