05/27/2019

ԱՊՀ-ի երկրները համաձայնեցրել են ՀՕՊ-ի միավորված համակարգի հետագա զարգացումը

ԱՊՀ-ի երկրները համաձայնեցրել են ՀՕՊ-ի միավորված համակարգի հետագա զարգացումը

ԱՊՀ-ի երկրների զինված ուժերի շտաբների պետերը համաձայնեցրել են հակաօդային պաշտպանության միավորված համակարգի հետագա զարգացումը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, մարտի 14-ին հայտնել Է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Վալերի Գերասիմովը՝ փակելով ԱՊՀ-ի երկրների շտաբների պետերի կոմիտեի նիստը:

«Համատեղ աշխատանքի շրջանակում հավանություն Է տրվել մինչեւ 2025 թվականը ռազմական համագործակցության զարգացման հիմունքներին, համաձայնեցված են օդատիեզերական պաշտպանության խնդիրների լուծմանը ՀՕՊ-ի միավորված համակարգի ադապտացման ուղիները, ինչպես նաեւ նախանշված են հաջորդ տարվա համատեղ միջոցառումները»,-ասել Է Գերասիմովը:
 
Կոմիտեի աշխատանքին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պատվիրակությունները:
 
armenpress.am
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: