05/27/2019

Այսօր սրճարանների ապամոնտաժման աշխատանքներն ավարտեցինք, վաղը կշարունակենք ավելի մեծ ուժերով. Թաղապետ

Այսօր սրճարանների ապամոնտաժման աշխատանքներն ավարտեցինք, վաղը կշարունակենք ավելի մեծ ուժերով. Թաղապետ

Օպերայի հարակից տարածքում կառուցված սրճարանների ապամոնտաժման այսօրվա աշխատանքներն ավարտեցինք։ Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը:

«Այսօր ապամոնտաժման աշխատանքներն ավարտեցինք։ Մենք եւս մի քանի օրվա աշխատանք ունենք։ Կարծում եմ՝ վաղը կշարունակենք նոր թափով եւ ավելի մեծ ուժերով»,–նշեց նա։

Նշենք, որ արդեն երկրորդ օրն է շարունակվում են Օպերայի հարակից տարածքներում կառուցված սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ցույցը։ Երեկ Երեւանի քաղաքապետարանում հանդիպում է տեղի ունեցել քաղաքապետարանի ներկայացուցիչների եւ սրճարանի սեփականատերերի միջեւ, որը, սակայն, արդյունք չի տվել։ Քաղաքապետարանում շեշտում են, որ սրճարաններն ամեն դեպքում ապամոնտաժվելու են։ Սրճարանների սեփականատերերը պնդում են, որ սրճարանների ապամոնտաժման դեպքում 300 աշխատակից կմնան գործազուրկ, ուստի իրենք չեն պատրաստվում թույլ տալ ապամոնտաժումը։ Այսօր վաղ առավոտից լարված իրավիճակ էր մայրաքաղաքի կենտրոնում։ Ցուցարարները փակել էին Մաշտոցի պողոտան, սակայն, կարմիրբերետավորները բացեցին այն։ Օրվա ընթացքում քաղաքապետարանը պարբերաբար փորձում էր վերսկսել ապամոնտաժումը, սակայն սրճարանների աշխատակիցների դիմադրությանը հանդիպելով՝ դադարեցնում էր։ Ժամը 18.15-ի դրությամբ բերման են ենթարկվել 19 քաղաքացի, որոնք ավելի ուշ ազատ են արձավել։

news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: