05/27/2019

Քաղաքացուն ոտքով ու ձեռքով հարվածող ոստիկանի լիազորությունները դադարեցվել են. Ահարոնյան

Քաղաքացուն ոտքով ու ձեռքով հարվածող ոստիկանի լիազորությունները դադարեցվել են. Ահարոնյան

Ազատության հրապարակում քաղաքացուն ոտքով ու ձեռքով հարվածող ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են: Այդ մասին երեկ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրել է Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

«Այսօր տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Ազատության հրապարակում ոստիկանության ծառայողը ոտքով ու ձեռքով հարվածում քաղաքացուն: Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի կարգադրությամբ, ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում դեպքի վերաբերյալ սկսվել է ծառայողական քննություն, իսկ ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են: Արդյունքների մասին կտեղեակցվի քննության ավարտից հետո», - գրել է Ահարոնյանը:

 
Երևանի քաղաքապետարանի հրամանով արդեն երկու օր է սկսվել են Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։ Սա հարուցել է սրճարանների աշխատակիցների բողոքը։ Նրանք երեկ փակեցին Մաշտոց-Թումանյան խաչմերուկը։ Ոստիկանները նրանց հեռացրեցին փողոցի երթևեկելի հատվածից։

Այդ ընթացում Ազատության հրապարակի հարակից տարածքից ոստիկանության բաժին տեղափոխվեց 16 քաղաքացի՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար։

Իրավիճակն Օպերայի հարակից տարածքում մինչև երեկո շարունակում էր մնալ լարված։

 

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: