05/27/2019

«Սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է մեզ համար». Փաշինյան

«Սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է մեզ համար». Փաշինյան

Սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է կառավարության համար, այսօր Սպառողների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված համաժողովի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց՝ չպետք է առևտրային գործընթացները դիտարկել, կամ փոխկապակցել սոցիալական ապահովության և սոցիալական պաշտպանության խնդրի հետ։

«Մենք, այսպես ասած փողոցներում, մայթերին, օրինակ, մսի առևտուրը հանդուրժենք, այն տրամաբանությամբ, որ մենք դրանով սոցիալական խնդիր ենք լուծում, էդ նշանակում է, որ մենք հանդուրժում ենք, որ մեր երկիրը պետք է լինի ցածր ստանդարտների երկիր՝ ոչ միայն սպառողների իրավունքների պաշտպանության առումով, այլ նաև սոցիալական պաշտպանության առումով, որովհետև, եթե մեր քաղաքացու սոցիալական մեթոդը մայթին՝ սանիտարական բոլոր կանոններին ի հակադրություն, առևտուր անելն է, նշանակում է, որ մենք այդ քաղաքացուն ասում ենք, որ մենք հենց այդ ստանդարտի սոցիալական պաշտպանություն ենք պատկերացնում ձեզ համար, սա իհարկե բացարձակապես հարիր չի մեր երկրին, առավել ևս այսօր, առավել ևս երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո», - ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ այսօր կառավարության մեծագույն խնդիրն առաջիկա շրջանում՝ ստանդարտների համապատասխանեցումն է միջազգային ստանդարտներին, միջազգային ամենաբարձր չափանիշներին։

Այս առումով, վարչապետը կարևորեց Հայաստանի համագործակցությունը Եվրամիության հետ։

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: