03/19/2019

Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց

Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգվեց։ Այս մասին հայտարարեց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը՝ դատական նիստից հետո։

Այսօր ժամը 15։00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, հրապարակել է որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորման ժամկետը երկարարցնելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդության վերաբերյալ։ 

Որոշման հրապարակմանը ներկա է եղել նաև Ռոբերտ Քոչարյանը։ Քոչարյանի փաստաբանները գրավի միջնորդություն էին ներկայացրել, սակայն դատարանը մերժել է այդ միջնորդությունը։

ՀՔԾ միջնորդությունը դատարանը քննեց երկու օր։ Օրբելյանը հայտարարեց, որ բողոքարկելու են դատարանի որոշումը։

***

Ռոբերտ Քոչարյանին 2018-ի հուլիսին մեղադրանք է առաջադրվել 2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։

ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ կալանավորվեց 2018-ի հուլիսի  27-ին։ Օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ Քոչարյանն ազատ արձակվեց։ Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը բեկանեց Վերաքննիչի որոշումն ու գործն ուղարկեց վերաքննության։ Դեկտեմբերի 7-ին Քոչարյանը կալանավորվեց երկրորդ անգամ։

Անի Գրիգորյան

civilnet.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: