03/19/2019

Բանանը գնալով թանկանում է

Բանանը գնալով թանկանում է

Հայաստանում հետհեղափոխական շրջանն առանձնացավ բանանի շուկայում գների կտրուկ անկմամբ: Այդ շրջանում  հնարավոր էր բանան գնել մեկ կիլոգրամը 550 դրամով: Որոշ քաղաքացիներ անգամ պնդում էին, որ հնարավոր է մեկ կիլոգրամը 400 դրամով էլ բանան ձեռք բերել:

Այժմ,  սակայն, «Սաս» սուպերմարկետների ցանցում բանանը վաճառվում  է 1 կգ-ն 1320 դրամ: «Երևան Սիթի»  սուպերմարկետում բանանի արժեքy ցածր է ՝880 դրամ:

Իսկ սովորական մթերային խանութներում բանանի գինը տատանվում է 800-1000 դրամի սահմաններում:

Նշենք, որ 2019թ. փետրվարին հունվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.6% գնաճ:

Բանանի գինը վերջին մեկ ամսում աճել է 10.6 %-ով:

armdaily.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: