03/19/2019

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. տուժածներ չկան

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. տուժածներ չկան

Մարտի 15-ին, ժամը 09:37-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի 165-րդ կմ-ին՝ Սարավան-«Զանգեր» հատվածում, «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Ռ., ծնված 1994 թ.)  դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից  և 10 մ սահել դեպի մոտակա ձորակը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել երթևեկելի գոտի:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: