03/19/2019

ՌԴ-ն կհարգի Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու կողմերի որոշումը. Մարիա Զախարովա

ՌԴ-ն կհարգի Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու կողմերի որոշումը. Մարիա Զախարովա

 Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում Արցախի Հանրապետության ներկայացվածությունը վերականգնելը պետք է լինի կողմերի համատեղ որոշումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանի Դաշնությունը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, մեկ անգամ չէ, որ խոսել է բանակցային ձևաչափի մասին, որի փոփոխությունը հնարավոր է կողմերի համաձայնության դեպքում: Եթե նրանք որևէ փուլում համաձայնեն, որ Լեռնային Ղարաբաղը նորից ներկայացված լինի բանակցություններում, ապա դա կլինի հենց կողմերի որոշումը, և մենք կհարգենք այն: Դա ոչ միայն մեր, այլև եռյակի մյուս անդամների դիրքորոշումն է: Ես նաև խորհուրդ կտամ ուշադրություն դարձնել մարտի 9-ին արված համանախագահների հայտարարության վրա, որտեղ բավական հստակ ներկայացված են ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի մոտեցումներն այդ հարցի հետ կապված»,- ասաց Զախարովան:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: