03/19/2019

11 հազար 281 հայրենակիցները պե՞տք է զրկվեն նպաստից, թե ոչ. Փաշինյանի գրառումը

11 հազար 281 հայրենակիցները պե՞տք է զրկվեն նպաստից, թե ոչ. Փաշինյանի գրառումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում քաղաքացիներին հարց է ուղղել 11 հազար 281 նպաստառուներին նպաստից զրկելու մասին։

«Այսօր Հայաստանում 11 հազար 281 նպաստառու ամեն ամիս 100 հազար եւ ավել դրամի չափով վարկ է փակում:

Այս ավելի քան 11 հազար մարդկանց նպաստ տալու համար պետությունը ծախսում է տարեկան մոտ 4.5 միլիարդ դրամ: Ասեմ, որ զինված ուժերում աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացնելու համար տարեկան հարկավոր է 9 միլիարդ դրամ:

Հիմա՝ ի՞նչ եք ասում, սիրելի հայրենակիցներ, մեր վերը հիշատակված 11 հազար 281 հայրենակիցները պե՞տք է զրկվեն նպաստից, թե ոչ»,– գրել է նա:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: