09/23/2019

ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարի թեկնածության վերաբերյալ փաստաթղթերն ուղարկվել են մասնակից երկրներ

ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարի թեկնածության վերաբերյալ փաստաթղթերն ուղարկվել են մասնակից երկրներ

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսից թեկնածուի համաձայնեցմանը վերաբերող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկվել են կազմակերպության մասնակից երկրներ: Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

«Բելառուսի կողմից ներկայացված թեկնածության համաձայնեցման բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը եւ որոշումների ընդունման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերը դեռ 2018 թվականի դեկտեմբերին ուղարկվել են ՀԱՊԿ-ի երկրներ»,-ասել է նա:

Սեմերիկովը նշել է, թե, քանի որ կազմակերպության փաստաթղթերով որոշումների համաձայնեցման եւ ստորագրման ժամկետները կանոնակարգված չեն, հնարավոր չէ ասել, թե երբ կհաստատվի նոր գլխավոր քարտուղարի նշանակումը:

2018 թվականի նոյեմբերի 2-ին հայկական կողմի նախաձեռնությամբ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հանվել է այդ պաշտոնից: Հայաստանը հայտարարել է, որ այդ պաշտոնը պետք է պահպանի մինչեւ իր լիազորությունների ժամկետի լրանալը: ՀԱՊԿ-ի մեջ մտնում են՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը:

168.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: