09/23/2019

«Տափակ Երկրի» տեսության հետևորդները պատրաստվում են 2020թ. աշխարհի «ծայրը» հասնել

«Տափակ Երկրի» տեսության հետևորդները պատրաստվում են 2020թ. աշխարհի «ծայրը» հասնել

Մի խումբ մարդիկ, որոնք հավատացած են, որ Երկիր մոլորակն իրականում տափակ է, պատրաստվում են հաջորդ տարի Անտարկտիկա մեկնել ու հասնել, իրենց համոզմամբ, աշխարհի «ծայրը»:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Տափակ Երկրի միջազգային համաժողովի (FEIC) անդամները ծովով կուղևորվեն դեպի Հարավային բևեռ: Սակայն նախքան այդ խումբն իր ամենամյա համաժողովը կանցկացնի Դալասում:

Պարբերականը նկատում է, որ վերջին շրջանում շատացել է այն մարդկանց թիվը, որոնք հավատացած են, որ մեր մոլորակն իրականում ոչ թե գնդաձև է, այլ տափակ: Նրանք հակված են այն տեսակետին, որ Անտարկտիկայի սառույցները պատի պես եզրագծում են Երկրի «եզրերը»:

Նրանք նաև կարծում են, որ ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, թաքցնում է մեր մոլորակի և տիեզերքում դրա դերի մասին տեղեկությունները:

Some flat Earth theorists believe that the earth is a disc shape, surrounded by an ice wall (Antarctica). An artist's impression of a flat Earth is pictured

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: