09/23/2019

Դպրոցներում դրամահավաքների հետ կապված թեժ գծի զանգերի քանակը նվազել է

Դպրոցներում դրամահավաքների հետ կապված թեժ գծի զանգերի քանակը նվազել է

Հայաստանի դպրոցներում դրամահավաքների դեպքերով պայմանավորված թեժ գծի զանգերի քանակը զգալիորեն նվազել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում գիտության, կրթության, մշակույթի հարցերով հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Դպրոցներում դրամահավաքները 100 տոկոսով բացառել հնարավոր չէ:Բայց զգալի նվազել են դրամահավաքների հետ կապված թեժ գծերի զանգերը: Ըստ էության սրա ողնաշարը կոտրված է»,-ասաց Հարությունյանը:

Նախարարը նշեց, որ առանձին դեպքի մասին տեղեկատվություն ստացել է, և այն համապատասխան արձագանք կստանա։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: