09/23/2019

Օրերս Կապանում 11-ամյա երեխա է մահացել

Օրերս Կապանում 11-ամյա երեխա է մահացել

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ օրերս Կապանում 11-ամյա երեխա է մահացել։ Երեխան սկզբից տեղափոխվել էր Կապանի հիվանդանոց փսխումով, նրա մոտ ցնցումներ էին գրանցվել եւ մեկ օր անց տեղափոխել էին Երեւան։ Այստեղ արդեն նրան վիրաատում են, սակայն չի փրկվում։

Կապանի հիվանդանոցի տնօրեն Կարեն Մելքոնյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ երեխան հիվանդանոց է դիմել նաեւ ամիսներ առաջ, այդ ժամանակ նրան ուղղորդել են, որպեսզի Երեւանում ԿՏ անցնի՝ կասկածելով, որ գլխուղեղում խնդիր կա։ «Երեք ամիս առաջ դիմել է, հետո կարգավորվել է վիճակը, բայց մենք ասել էինք, որ անպայման համակարգչային հետազոտություն է պետք։ 10 օր առաջ նորից դիմել է, փսխումով, ջերմություն էլ ուներ, ցնցումներ եղան, մեկ օր մնաց, հաջորդ օրը տեղափոխեցինք Երեւան։ Գլխուղեղի հետ կապված խնդիր է եղել, երեւի ինչ-որ պաթոլոգիա է եղել, որը ի հայտ է եկել, դա մեր կասկածներն են, վերջնական պատասխանը կտա դատաբժշկական փորձաքննությունը»,-ասաց տնօրենը։

armdaily.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: