09/23/2019

Նաիրի Հունանյանն ԱԱԾ գործակալ է եղե՞լ. Վանեցյանի մեկնաբանությունը

Նաիրի Հունանյանն ԱԱԾ գործակալ է եղե՞լ. Վանեցյանի մեկնաբանությունը

ԱԱԾ ղեկավարը հայտնեց, որ որոշ տեղեկություններ ունի, բայց հարցերի պատասխանը պետք է տա Հատուկ քննաչական ծառայությունը։

Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում հրաժարվեց հաստատել պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հայտարարությունն այն մասին, թե ԱԺ–ում 1999 թ–ին կազամկերպված ահաբեկչության գլխավոր դերակատար Նաիրի Հունանայնաը ԱԱԾ գործակալ է եղել։

Օրեր առաջ Վահան Շիրխանյանը բաց նամակ էր գրել՝ ուղղված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որտեղ նշել էր, որ հոկտեմբերի 27-ից հետո իրեն, Գագիկ Ջհանգիրյանին և Ռոբերտ Քոչարյանին Գորիկ Հակոբյանը ներկայացրել է մի թղթապանակ՝ ԱԱԾ գործակալ Նաիրի Հունանյանի մասին, սակայն հետագայում այդ թղթապանակն անհետացել է:

«Այո՛, ես տեղեկություներ ունեմ, բայց ես ո՛չ կհաստատեմ պարոն Շիրխանյանի խոսքերը, ո՛չ՝ կհերքեմ, գործը վարող մարմին կա՝ Հատուկ քննչական ծառայությունն է, բոլոր հարցերով դիմեք ՀՔԾ-ին»,– ասաց Վանեցյանը։

1999թ-ի հոկտեմբերի 27-ին ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեց Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ և սպանեց ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:

 

Ահաբեկիչների նկատմամբ դատական գործը սկսվեց 2001թ.-ի փետրվարին և տևեց մինչև 2003թ.-ի դեկտեմբերը։ Ցմահ բանտարկության դատապարտվեցին խմբի պարագլուխը` Նաիրի Հունանյանը, նրա եղբայրը` Կարեն Հունանյանը, նրանց քեռին` Վռամ Գալստյանը, ինչպես նաև` Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը։ Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման։ 2010թ.-ի մայիսին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժ կրող Ստեփանյանը հանկարծամահ եղավ։ Մեղադրյալները մեղավոր ճանաչվեցին հայրենիքի դավաճանության, ահաբեկչության, հատկապես վտանգավոր պետական հանցագործություններ կատարելու համար։

armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: