09/23/2019

Սյունիքի մարզի Կապան քաղաքի ՀԷԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ

Սյունիքի մարզի Կապան քաղաքի ՀԷԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ

Մարտի 23-ին, ժամը 07:54-ին  911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի ՀԷԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գես թաղամասի վերջնամասում «Emgrand» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ.Կ., ծնված 1967թ., ԻԻՀ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել (մոտ 60 մ) մոտակա ձորը: Տուժածներ չկան:

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և հոսանքազրկել:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: