09/23/2019

Համապետական շաբաթօրյակը՝ Սյունիքի մարզում

Համապետական շաբաթօրյակը՝ Սյունիքի մարզում

Այսօր առավոտից Սյունիքի մարզում սկսվել են համապետական շաբաթօրյակի աշխատանքները. քաղաքային համայնքներում՝ ժամը 9:00-ից, գյուղական համայնքներում՝ ժամը 10:00-ից:

Սյունիքի մարզպետարանի աշխատակիցները մաքրման, բարեկարգման աշխատանքներ են իրականացնում Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիրում եւ դրան հարակից ճանապարհին: Աշխատանքներին մասնակցել է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:

Մարզի ղեկավարը նաեւ շրջայցեր է կատարել մարզենտրոնում եւ Քաջարան, Գորիս համայնքներում՝ ծանոթանալով կատարվող աշխատանքներին:

Շաբաթօրյակի շրջանակներում մաքրման, բարեկարգման, աղբակույտերի վերացման, աղբատեղերի փակման, կուտակված աղբի տեղափոխման եւ այլ միջոցառումներ են իրականացվում մարզի 8 համայնքներում, միայն Տաթեւ համայնքի որոշ բնակավայրերում, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, աշխատանքներն սկսվել են օրվա երկրորդ կեսին:

Ժամը 12.00 ի դրությամբ շաբաթօրյակի մասնակիցների թիվը կազմել է 8500 մարդ, ներգրավվել է 164 աշխատանքային տեխնիկական միջոց:

 

Սյունիքի մարզպետարան/Syunik Regional Administration
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: