04/23/2019

Սուդանի ռազմական խորհուրդը ձերբակալում է նախկին կառավարության անդամներին

Սուդանի ռազմական խորհուրդը ձերբակալում է նախկին կառավարության անդամներին

Սուդանի անցումային ռազմական խորհուրդը ձերբակալել է նախկին իշխանության անդամներին, գրում է BBC-ն:

Խոսնակ Շատոն ընդդիմությանը կոչ է արել ընտրել նոր վարչապետ՝ նշելով, որ ռազմական խորհուրդը քաղաքացիական կառավարության ու ընդդիմության հետ պատրաստ է գալ համաձայնության. «Մենք վարչապետ չենք նշանակի, նրան կընտրենք»: Նա նաև ասել է, որ բանակն ուժ չի գործադրի ցուցարարների վրա՝ միևնույն ժամանակ բողոքի ակցիայի մասնակիցներին կոչ անելով վերադառնալ կյանքի բնականոն հունին: Խարթումում Պաշտպանության նախարարության շեմքի մոտ նստացույցը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Սուդանում իրականացվող բողոքի ակցիաները հանգեցրեցին երկրի ղեկավար Օմար ալ-Բաշիրի պաշտոնանկությանն ու ձերբակալմանը:

mamul.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: