08/26/2019

Արթուր Վանեցյանի մայրը նշանակվել է ՀՀ նախագահի օգնական

Արթուր Վանեցյանի մայրը նշանակվել է ՀՀ նախագահի օգնական

ՀՀ նախագահի կարգադրությամբ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մորը՝ Մարգարիտա Ազարյանին նշանակել է ՀՀ նախագահի օգնական:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը.

Մարգարիտ Ազարյանին նշանակել Հանրապետության նախագահի օգնական»,-ասված է կարգադրության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ին հայտնում են, որ Մարգարիտա Ազարյանն ավելի վաղ զբաղեցնում էր Վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից, սակայն Նիկոլ Փաշինյանի ապրիլի 2-ի որոշմամբ ազատվել էր այդ պաշտոնից: վարչապետի մամուլի խոսնակը նշել էր, որ նա ազատվել է «հանձնարարականը պատշաճ չկատարելու պատճառով»:

news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: